Սույն բաժնում արտացոլված են «ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) https://helps.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով դասընթացների գրանցման հիմնական պայմանները։

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Oֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով և դրանք կարող են թարմացվել Կայքի կողմից՝ սեփական հայեցողությամբ:

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում Կայքի միջոցով դասընթացի գրանցման համար հայտի ներկայացման և վերջինիս համար առցանց կամ բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելու համար, որպես դասընթացի մասնակից։
1.2. Կայքում ներկայացված են բոլոր այն դասընթացների թեմաները, որոնք որ ընկերության կողմից իրականացվում են։
1.3. Դասընթացի վճարումը հնարավոր է իրականացնել կանխիկ, Ընկերության բանկային հաշվին փոխանցելու միջոցով կամ անկանխիկ, եթե տվյալ պահին առկա է անկանխիկ վճարային համակարգ տեղադրված կայքում։
1․4․ Առցանց վճարման դեպքում Դուք համաձայնվում եք Ձեր կողմից դասընթացի մասնակցության գրանցման հետ միաժամանակ դասընթացի գումարը միանվագ վճարելու հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կայքում հրապարակված դասընթացի գրանցման գործընթացը կարգավորվում է սույն «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ով։

2. Վճարման պայմաններ
2.1. Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով համապատասխան հղման միջոցով դասընթացի գրանցման հայտ ներկայացնելու պահից։ Այն դեպքում, երբ ներկայացվում է անվճար 1(մեկ) դասին ներկայանալու հայտ, ապա 1(մեկ) անվճար դասի հայտարարումից հետո ցանկացած դասի մասնակցություն համարվում է վճարման ենթակա։ 
2․2․ Դասընթացներին մասնակցությունը հաստատվում է յուրաքանչյուր ամսվա առաջին իսկ դասին ամսավճարի 50(հիսուն)%-ը վճարելու պայմանով։ 1(մեկ) օր կամ 1(մեկ) շաբաթ ժամկետով կազմակերպվող դասընթացների համար դասի մասնակցությունը հաստատվում է դասի վճարը միանվագ վճարելու դեպքում։
2․3․ Եթե մասնակիցը ինչ-որ պատճառով չի շարունակում դասընթացի հետագա ընթացքը, ապա միանվագ վճարված գումարը ենթակա չէ վճարման։ Այն դեպքում, երբ ամսական պարբերականությամբ կազմակեպված դասերի համար առկա է տարաժամկետ վճարման պայմանով մասնակցություն, ապա վճարումը իրականացում է նշված/պայմանավորված ժամանակացույցին համապատասխան։ Դասերին մասնակցության դադարեցման դեպքում մասնակիցը պարտավոր է վճարել մասնակցած և չվճարված օրերի համար, որի դեպքում 1(մեկ) օրվա հաշվարկը իրականացվում է ամսավճարը բաժանելով ամսվա պլանավորված դասերի թվին և բազմապատկված մասնակցած, չվճարված օրերի թվով։
2.4. Բանկային հաշվեհամարին մուտքագրումը իրականացվում է «ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված վճարման հաշվում նշված հաշվեհամարին ոչ ուշ քան դասին մասնակցելու օրը կամ դասընթացի հրապարակային առաջարկում ներկայացված պայմաններին համապատասխան։
2.5. Եթե վճարումը իրականացում է առցանց եղանակով, ապա վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
2․6․ Կայքում Ընկերության կողմից դասերի արժեքները նշված են բացառապես ՀՀ դրամով։
2.7. Առցանց եղանակով իրականացված վճարումների դեպքում, երբ ձեր վճարային գործիքի (բանկային քարտ կամ էլեկտրոնային դրամապանակ) արտարժութային է, փոխանցումը կատարվում է ՀՀ դրամով, իսկ փոխարկումը՝ համաձայն քարտը թողարկող բանկի կողմից սահմանված փոխարժեքի:

3. Տվյալների գաղտնիությունը
3.1. Կայքը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են Կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնի համաձայն, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

4. Վեճերի լուծման կարգը
4.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
4․2․ Սույն կայքի միջոցով իրականաված ոչ բարեհաջող առցանց վճարման դեպքում ծագած վեճերը լուծվում են հետվերադարձի միջոցով, իսկ դրա անհրաժեշտությունը մեր կողմից չլինելու դեպքում Ձեր բողոքի վերջնական լուծումը կարող եք ստանալ դիմելով ձեր վճարային գործիքի (բանկային քարտ կամ էլեկտրոնային դրամապանակ) թողարկող բանկին՝ հետգանձման դիմում ներկայացնելու միջոցով։

 


Թարմացված է 29․06․2022թ․