«ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ը հիմնադրվել է 2018թ․-ին։ Ընկերության նպատակն է ֆինանսական հատվածի ամենաարդի փորձի և հմտությունների ներդրումը տեղական շուկայում։ Ընկերության անդամների փորձը և տարիների արդյունքում կուտակած հմտությունները կնպաստեն ինչպես գործող անձանց, այնպես էլ StartUp-ների հմտությունների, գիտելիքների և բիզնեսի զարգացմանը։
Մեր փորձառու մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն կազմակերպության ֆինանսական դրության և կայունության, հեռանկարային զարգացման ուղիների և այլ հիմնարար բաղադրիչների վերաբերյալ։ Ընկերության անդամները որակավորված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամենահեղինակավոր կառույցների կողմից։

Դուք կարող եք ձեռք բերել առանցին-առանձին կամ մեկ փաթեթով հետևյալ ծառայությունները՝

1. Հարկային հաշվապահություն
2. ֆինանսական հաշվապահություն
3. Կառավարչական հաշվապահություն
4. Ֆինանսական վերլուծություն
5. Բյուջեի պլանավորում
6. Ռազմավարության մշակում
7. Հաշվապահական քաղաքականության մշակում և ներդնում
8. ՖՀՄՍ-ների հետ համապատասխանության գնահատում
9. Վերահսկողական և ներքին աուդիտի իրականացման ծառայության ներդրման
խորհրդատվություն
10. Ռազմավարական ֆինանսական կառավարում
11. Տարհանման պլանների գծապատկերների կազման խորհրդատվություն
12. Կազմակերպության գրանցում և հիմնադրում
13. Ապրանքային նշանի և հեղինակային իրավունքի գրանցում
14. Աշխատավարձերի համակարգի հաշվառում
15. Կազմակերպության հիմնադրման խորհրդատվություն
16. «HELPs» բաժանորդագրություն
17. Կոմպիլացիա
18. Բիզնես պլանավորում
19. Ֆինանսական մոդելավորում
20. Ներքին վերահսկողություն
21. Այլ համապարփակ և առանձնացված խորհրդատվություններ
22. Հարկային Խորհրդատվություն