«ՀԵԼՓՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն փնտրում է շուկայի զարգացման մասնագետ, ընկերության պրոդուկտները կազմակերպություններին վաճառելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- իրականացնել շուկայի վերլուծություն և ներգրավել նոր հաճախորդներ,
- հանդիսանալ միջնորդ “Պոտենցիալ հաճախորդ- Վաճառքի Մենեջեր” հարաբերությունների ընթացքում,
- կատարելագործել գիտելիքները հաճախորդների սպասարկման, առաջարկվող ծառայությունների վերաբերյալ,
- կազմել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ բաժնի պետին:
Անհրաժեշտ հմտություններ
- բարձրագույն կրթություն,
- Ֆինանսների և հաշվապահության բազային գիտելիքներ,
- համակարգչային գիտելիքներ (MS Office, MS Excel իմացություն),
- հաղորդակցման հմտություններ,
- թիմում, ինչպես նաև անհատապես արդյունավետ աշխատելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություն
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել job@helps.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Շուկայի զարգացման մասնագետ:
Մարզերից հետաքրքրվողները նույնպես կարող են դիմել։