«ՀԵԼՓՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ փնտրում է հաշվապահի։
Աշխատանքային պարտականություններ`
- Իրականացնել ընդհանուր հաշվապահական հաշվառում
- Իրականացնել կրկնակի գրանցում` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա
- Կազմակերպել սկզբնական փաստաթղթերի ձևակերպման գործընթացը
- Կազմակերպել հիմնական միջոցների, ոչ նյութական արժեքների հաշվառման ողջ գործընթացը
- Իրականացնել դրամական միջոցների հաշվառում (Բանկային քաղվածքի և դրամարկղի շարժի ձևակերպում)
- Ներմուծումների և տեղական ձեռք բերումների ձևակերպում ՀԾ համակարգում
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում
- կատարել այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահական հաշվառում),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- ՀՀ Հարկային օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ), հաշվապահական հաշվառման մասին օրենքի և այլ իրավական ակտերի իմացություն,
- Միաժամանակ մի քանի ընկերությունների հաշվառման վարման հմտություններ;
- E-invoising և tax service ծրագրերի հետ աշխատելու փորձ,
- MS office, ՀԾ ծրագրերի իմացություն;
- Սովորելու և աճելու պատրաստակամություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Լրացուցիչ տեղեկություն
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել job@helps.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Հաշվապահ:
Աշխատավարձ` 100,000 – 250,000 ՀՀ դրամ:
Աշխատանքի տեսակը` Ամբողջ դրույք:
Մարզերից հետաքրքրվողները նույնպես կարող են դիմել։