«ՀԵԼՓՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի մասնագետ, ընկերության կողմից առաջարկվող պրոդուկտներն ընկերություններին վաճառելու համար:
Աշխատանքային պարտականություններ
  •  իրականացնել շուկայի վերլուծություն և ներգրավել նոր հաճախորդներ,
  •  հանդիսանալ միջնորդ “Պոտենցիալ հաճախորդ- Վաճառքի Մենեջեր” հարաբերությունների ընթացքում:
  •  կատարելագործել գիտելիքները հաճախորդների սպասարկման, առաջարկվող ծառայությունների վերաբերյալ,
  •  կազմել և անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  •  կատարել այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ հմտություններ
  •  բարձրագույն կրթություն,
  •  Ֆինանսների և հաշվապահության բազային գիտելիքներ
  •  համակարգչային գիտելիքներ (MS Office, MS Excel իմացություն),
  •  ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն,
  •  հաղորդակցման հմտություններ,
  •  թիմում, ինչպես նաև անհատապես արդյունավետ աշխատելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել job@helps.am էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Վաճառքի մասնագետ:

Մարզերից հետաքրքրվողները նույնպես կարող են դիմել։