Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի «Բանկերի և բանկային գործունեությանզ» մասին ՀՀ օրենքի պահանջների համապատասխան սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:

Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:

ՀՀ-ում բանկային գործունեության լիցենզիա տրամադրվում է բացառապես ՀՀ Կենտրոնակն Բանկի կողմից և առանց վերջինիս տամադրած լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է: