Description
ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ-ը սույն թվականի սեպտեմբերի 11-ին կազմակերպում է «Հարկեր, տրանսֆերային գնագոյացում» խորագրով սեմինար։
Սեմինարին կներկայացվի շահութահարկ, ավելացված արժեքի հարկ հարկատեսակներն ու տրանսֆերային գնագոյացումը և մեթոդների ընտրությունները։
Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է վճարը կատարել ընկերության 2051222043861001 բանկային հաշվեհամարին։
Դասընթացի արժեքը կազմում է 25,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 2 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20% զեղչ:
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական։
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +(374)98021713: Առկա է WhatsApp և Telegram:
ՍԵՄԻՆԱՐԱՎԱՐՆԵՐ
Արշակ Վարժապետյան
Ընկերության համահիմնադիր, նախագահ
Պարոն Վարժապետյանը մասնագիտացած է աուդիտի և ֆինանսների ոլորտում։ Որակավորված է աուդիտի վկայականով ՀՀ ԿԲ, ֆինանսների նախարարության և ACCA-ի CertIA աուդիտի վկայականներով։ Ֆինանսներ, Հաշվապահական հաշվառում ոլորտում գիտական հոդվածների հեղինակ է՝ գիտական նոր եզրույթներով։
Ռուզաննա Մուրադյան
Հաշվապահական թիմի ղեկավար, գլխավոր հաշվապահ
Տիկին Մուրադյանը որակավորված է գլխավոր հաշվապահ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից։ Մասնակից է բազմաթիվ սեմինարների, կոնֆերանսների։ Մասնագիտացված ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածի հաշվապահական հաշվառումում։ Ղեկավարում է ընկերության հաշվապահական թիմը։
ՍԵՄԻՆԱՐԻ ԳՐԱՖԻԿ
Ժամ | Թեմա | Դասախոս |
11:00-11:30 | Թեմա 1: Շահութահարկ | Ռուզաննա Մուրադյան |
11:30-12:00 | Թեմա 2: Ավելացված արեքի հարկ | Ռուզաննա Մուրադյան |
12:00-12:10 | Ընդմիջում(Coffee Time) | |
12:10-12:40 | Թեմա 3: Տրանսֆերային գնագոյացում և մեթոդների ընտրություն | Արշակ Վարժապետյան |
12:40-14:00 | Հարց ու պատասխան | Ռուզաննա Մուրադյան, Արշակ Վարժապետյան |
14:00 | Վկայականների հանձնում |