Աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության (այսուհետ` ինանսական հաշվետվություններ) աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է:

Աուդիտը և աուդիտորական դիտարկումն աուդիտ իրականացնող անձին հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը, իսկ համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում: Աուդիտորական ծառայության իրականացումն առանց լիցենզիայի արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:

Ներքին աուդիտն անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է՝ կազմակերպության գործառնությունները բարելավելու և արժեք ավելացնելու համար: Այն օգնում է կազմակերպությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը: