Բարի գալուստ մեր պաշտոնական կայքէջ։
«ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հիմնադրվել է 2018թ․-ին։ Ընկերության նպատակն է ֆինանսական հատվածի ամենաարդի փորձի և հմտությունների ներդրումը տեղական շուկայում։ Ընկերության անդամների փորձը և տարիների արդյունքում կուտակած հմտությունները կնպաստեն ինչպես գործող անձանց, այնպես էլ StartUp-ների հմտությունների, գիտելիքների և բիզնեսի զարգացմանը։
Ներկայում ընկերությունը մատուցում է բարձրակարգ խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ փոքր, միջին և խոշոր կազմակերպություններին։ Մասնավորապես՝
– Հարկային, ֆինանսական և կառավարչական հաշվապահություն,
– Ֆինանսական վերլուծություն, բյուջեի պլանավորում և ռազմավարության մշակում,
– հաշվապահական քաղաքականության միշակում և ներդնում, ՖՀՄՍ-ների հետ համապատասխանության գնահատում,
– Վերահսկողական և ներքին աուդիտի իրականացման ծառայության ներդրման խորհրդատվություն,
– Այլ համապարփակ և առանձնացված խորհրդատվություններ:
Մեր փորձառու մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն կազմակերպության ֆինանսական դրության և կայունության, հեռանկարային զարգացման ուղիների և այլ հիմնարար բաղադրիչների վերաբերյալ։ Ընկերության անդամները որակավորված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամենահեղինակավոր կառույցների կողմից
Բարին ընդ Ձեզ։
Հարգանքով՝
«ՀԵԼՓՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ